Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը Իլհամ Ալիևին առաջադրում է նախագահի թեկնածու


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրում է գործող նախագահ, 2003 թվականից երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Այդ մասին այսօր հայտարարել է «Ենի Ազերբայջան»-ի գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

Նախագահական ընտրությունները Ադրբեջանում կկայանան հոկտեմբերին, ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների՝ երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG