Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահը Բարեկամության մեդալ է շնորհել Սերբիայի ԱԳ նախարարին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության մեդալ է շնորհել Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին՝ «ազգերի միջև բարեկամությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար»:

Նախկին վարչապետ Դաչիչը համարվում է Սերբիայի ամենառուսամետ քաղաքական գործիչը:

Բալկանյան այս երկիրը փորձում է միանալ Եվրամիությանը՝ միևույն ժամանակ պահպանելով սերտ կապերը Ռուսաստանի հետ:

Անցած տարեվերջին Դաչիչն ու երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Սերբիան պատրաստվում է ռուսական ռազմական ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգ գնել: Սերբիայի նախագահը նաև ընդգծել էր, որ չնայած եվրոպամետ կուրսին՝ երկիրը ՆԱՏՕ-ին միանալու մտադրություն չունի:

Ռուսաստանի հետ Սերբիայի ռազմական կապերի ամրապնդումը մտահոգել էր Արևմուտքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG