Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան․ ԱՄՆ-ի ապացույցներն ընդդեմ Իրանի համոզիչ չեն


ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը պնդում է՝ Միացյալ Նահանգների ապացույցներն ընդդեմ Իրանի համոզիչ չեն: Վասիլի Նեբենզյան այդ մասին հայտարարել է Եմենի հութի ապստամբներին Իրանի կողմից հրթիռների մատակարարման ապացույցների հետազոտման գործընթացին մասնակցելուց հետո: Երեք օր առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին էր ուղեկցել Անվտանգության խորհրդի իր 14 գործընկերներին Վաշինգտոն՝ ապացույցները հետազոտելու:

Հարցին՝ արդյոք այս պահին գործ կա՞ ընդդեմ Իրանի, Նեբենզյան պատասխանել է՝ «ոչ»:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերին Եմենի տարածքից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ուղղությամբ հրթիռ էր արձակվել, ինչի համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրանին են մեղադրում՝ պնդելով, որ հրթիռը արձակվել է շիա հութիների կողմից, որոնց աջակցում է և հրթիռ է մատակարարել Թեհրանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG