Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հյաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հյաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG