Մատչելիության հղումներ

Պիեռ-Էմերիկ Օբամայանգը տեղափոխվեց «Արսենալ»


Արխիվ. Օբամայանգը Հենրիխ Մխիթարյանի և "Բորուսիա"-ի նախկին մարիչ Յուրգեն Կլոպի հետ
Արխիվ. Օբամայանգը Հենրիխ Մխիթարյանի և "Բորուսիա"-ի նախկին մարիչ Յուրգեն Կլոպի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ը ակումբի համար ռեկորդային գնով պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեռ- Էմերիկ Օբամայանգի հետ: Հունվարի 31-ը Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության ձմեռային տրանսֆերների վերջին օրն է: Բրիտանական մամուլը գրում է որ Օբամայանգի տրանսֆերի գործարքը 56 միլիոն ֆունտ ստեռլինգ է, դա ավելի քան 79 միլիոն դոլար է: Նախկինում զինագործները նման բարձր գին երբևէ չեն վճարել ֆուբոլիստ ձեռք բերելու համար:

Դորտմունդի "Բորուսիա"-ի կազմում Բուդեսլիգայի առաջնության 144 խաղում Օբամայանգը 98 գոլ է խփել, իսկ բոլոր մակարդակի 213 հանդիպումներում՝ 172 գոլ: Գաբոնից 28-ամյա հարձակվողը 2015-ին ճանաչվել է Աֆրիկյան մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստը:

Օբամայանգը «Բորուսիա»-ում խաղացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Ակնկալվում է, որ այդ տանդեմը «Արսենալ»-ի համար արդյունավետ կլինի: Երեկ «Արսենալ»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը: Արտագնա խաղում «Արսենալ»-ը 1:3 հաշվով պարտվեց դաշտի տերերին՝ «Սուոնսի Սիթի» թիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG