Մատչելիության հղումներ

Գագիկ Համբարձումյանը ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գագիկ Համբարձումյանը ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Գագիկ Համբարձումյանը 63 տարեկան է, ոստիկանության գեներալ-մայոր, փոխոստիկանապետ էր նշանակվել 2014 թվականին, 2007-2014 թվականներին եղել է Ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ավելի վաղ տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ոստիկանության, մինչ այդ էլ՝ ներքին գործերի նախարարության համակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG