Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահը պաշտոնանկ է արել անվտանգության ծառայության երկարամյա ղեկավարին


Ռուստամ Ինոյատով, արխիվ
Ռուստամ Ինոյատով, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնից հեռացրել է երկրի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար 73-ամյա Ռուստամ Ինոյատովին, ով համարվում էր նրա հակառակորդը: Ռուստամ Ինոյատովը 23 տարի ղեկավարում էր Ազգային անվտանգության ծառայությունը, Ուզբեկստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, ու շատերը համարում էին, որ նախկին նախագահ Իսլամ Քարիմովին նա է փոխարինելու:

Հունվարի 31-ին երկրի նախագահը հայտնել է, որ Ինոյատովին պաշտոնից հեռացրել է: Շավքաթ Միրզիյոևը Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ հանդիպմանը ասել է, որ Ռուստամ Ինոյատովի փոխարեն ծառայության ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազ, 51-ամյա Իհտիյոր Աբդուլաևը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են կառավարության երկու պաշտոնյաներ:

Գեներալ-գնդապետ Ռուստամ Ինոյոտովը սակավաթիվ պաշտոնյաներից էր, որ նախկին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո մնացել էր պաշտոնին: Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարվել է 2016-ի սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG