Մատչելիության հղումներ

Մի խումբ սենատորներ քննադատել են Թրամփին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանելու համար


ԱՄՆ սենատոր Բեն Քարդին, արխիվ
ԱՄՆ սենատոր Բեն Քարդին, արխիվ

Մի խումբ սենատորներ քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա «Կրեմլի ցանկի» հրապարակումից հետո նոր պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Ցանկում, հիշեցնենք, ընդգրկված են Ռուսաստանի իշխող վերնախավի 210 բարձրաստիճան պաշտոնյաներ և մեծահարուստներ:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ազդեցիկ անդամ, դեմոկրատ Բեն Քարդինը ու ևս 19 դեմոկրատ սենատորներ հունվարի 30-ին նամակ են հղել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, որտեղ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից հրաժարվելը համարել են «անընդունելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG