Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզում և Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG