Մատչելիության հղումներ

Փհենյանը հրաժարվեց Սեուլի հետ համատեղ մշակութային միջոցառմանը մասնակցելուց


Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ին, արխիվ
Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ին, արխիվ

Երկուշաբթի ուշ երեկոյան Փհենյանը հրաժարվեց մասնակցել Սեուլի հետ նախատեսված համատեղ մշակութային միջոցառմանը, ինչի շուրջ ավելի վաղ կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել:

Հյուսիսկորեական իշխանությունները հարևան երկրին և այդ երկրում գործող լրատվամիջոցներին մեղադրել են «վիրավորական» հրապարակումների և արտահայտությունների համար՝ ի պատասխան «Փհենյանի գործադրած անկեղծ ջանքերին»: Թե հատկապես որ հրապարակումներն են զայրացրել Փհենյանին, դեռևս հայտնի չէ:

Հարավային Կորեայի իշխանությունները հաճախ են երկրի ներսում քննադատության թիրախում հայտնվում՝ «Հյուսիսի հետ սիրախաղերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG