Մատչելիության հղումներ

Փոստով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են. ՊԵԿ


«Հայփոստ», արխիվ
«Հայփոստ», արխիվ

2017-2018 թվականների ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել, հաղորդում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն: Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Անկախ ներպետական որոշումներից՝ ԵԱՏՄ շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելվում է», - ընդգծում է ՊԵԿ-ը:

2017-ի ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում նմանատիպ 95 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իրականացվել է նախաքննություն:

Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից: Իսկ վերջին տարիներին ԱՄՆ-ից նաև «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ պարունակող ծանրոցների առաքման միտում է նկատվում. - «Փոստային ծանրոցներով էլեկտրոնային սիգարետների առաքումը, որոնց պարունակության մեջ հայտնաբերվում է «հաշիշի յուղ» կամ այլ տեսակի թմրամիջոց, ևս արգելված է, և նման դեպքերը դիտարկվում են որպես մաքսանենգություն», - տեղեկացնում է ՊԵԿ-ը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG