Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում Պուչդեմոնի թեկնածության շուրջ քննարկումները հետաձգվեցին


Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարությամբ է հանդես գալիս Բրյուսելում, նոյեմբեր, 2017թ․

Կատալոնիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում Կարլես Պուչդեմոնի թեկնածության շուրջ պատգամավորների քննարկումները հետաձգվում են:

«Հարցը չի չեղարկվում, այլ հետաձգվում է», - ընդգծել է խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը:

Մինչև հունվարի վերջը Կատալոնիայի նորընտիր խորհրդարանը պետք է հաստատեր գործադիր մարմինը։ Քննարկվում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համոզիչ հաղթանակ տարած անկախականների առաջնորդ, ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի թեկնածության առաջադրման հարցը: Պուչդեմոնը, սակայն, գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում, որտեղ թաքնվում է իսպանական ոստիկանությունից, հայրենիք վերադառնալու դեպքում նա կձերբակալվի՝ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Իսպանիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Պուչդեմոնի թեկնածությունը հաստատելու համար նա պետք է անձամբ ներկայանա խորհրդարանի նիստին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG