Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազներն ազատ են արձակվել․ Reuters


Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալալ, արխիվ
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալալ, արխիվ

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում ազատ են արձակվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ամիսներ առաջ ձերբակալված արքայազներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

Reuters-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը համարվող Ritz Carlton հյուրանոցը, որտեղ անցած նոյեմբերից պահվում էին թագավորական ընտանիքի ձերբակալված ներկայացուցիչները և որը փակ էր սովորական այցելուների համար, առաջիկա օրերին կվերսկսի աշխատանքը:

2017 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի գլխավորությամբ, որոշում էր կայացրել ձերբակալել 11 արքայազնի, մի քանի տասնյակ նախկին ու գործող նախարարների: Ձերբակալվածների թվում էր նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 17 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG