Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը երեկ հայտարարել է, որ Կրեմլը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին սպառնալիք չի համարում:
Դմիտրի Պեսկովի այդ հայտարարության նախօրեին, հիշեցնենք, հազարավոր մարդիկ Ռուսաստանի տասնյակ քաղաքներում փողոց էին դուրս եկել՝ հետևելով մարտի 18-ի նախագահական ընտրությունները բոյկոտելու Նավալնիի կոչին։ Այդ ակցիաների ընթացքում առնվազն 350 մարդ էր ձերբակալվել, այդ թվում` Նավալնին, ում, ինչպես հայտնի է, արգելվել է մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու։