Մատչելիության հղումներ

Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան՝ 19:30, այցելելու է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրո, որտեղ հանդիպելու է ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ:

Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել, թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ուժերին։

Մինչ այդ՝ այսօր 18:00-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենալու Արմեն Սարգսյանի հանդիպումը իշխող Հանրապետական խմբակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG