Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն վերընտրվել է


Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյո, արխիվ

Ֆինլանդիայի գործող նախագահ Սաուլի Նիինիստյոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 62.7 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից Պեկկա Հաավիստոն՝ կանաչներից, հավաքել է ձայների ընդամենը 12.4 տոկոսը:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 69.9 տոկոս:

«Անչափ զարմացած եմ այսպիսի արդյունքներով և պետք է շատ լուրջ մտածեմ՝ ինչպես արդարացնել այս վստահությունը», - ասել է 69-ամյա նախագահը լրագրողների հետ զրույցում:

Պաշտոնավարման առաջին վեց ամիսների ընթացքում Նիինիստյոն կարևոր դեր էր կատարում Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու հարցում, թեպետ Ֆինլանդիան ևս աջակցում է Ռուսաստանի դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG