Մատչելիության հղումներ

Առատ ձյան պատճառով Թեհրանում փակվել են օդանավակայանները և դպրոցները, ավտոճանապարհներ


Իրան - Թեհրան-Քարաջ ավտոմայրուղին առատ ձյան պատճառով անանցանելի է դարձել, 28-ը հունվարի, 2018թ․

Առատ ձյան պատճառով Թեհրանում փակվել են օդանավակայաններն ու դպրոցները, քաղաքից դուրս հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել ճանապարհներին:

Իրանի պետական հեռուստաալիքներով հաղորդվել է, որ աշխատանքներ են տարվում ճանապարհներին մնացած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:

Կարմիր մահիկի տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղակայման կետեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG