Մատչելիության հղումներ

Պապը Հռոմի Սուրբ Սոֆիա տաճարում հանդիպել է ուկրաինական համայնքի ներկայացուցիչներին


Իտալիա - Ֆրանցիսկոս Պապը Հռոմի Սուրբ Սոֆիա տաճարում, 28-ը հունվարի, 2018թ․

Ֆրանցիսկոս Պապը Հռոմի Սուրբ Սոֆիա տաճարում հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայում խորհրդային տարիներին իրենց հավատքի պատճառով զոհված կաթոլիկների հիշատակին:

Տաճարում ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապն ասել է, որ հասկանում է նրանց ցավը պատերազմի և տնտեսական դժվարությունների առջև կանգած երկրի համար: Նա նաև աղոթել է, որ վերջ դրվի Ուկրաինայի արևելքում ծավալվող զինված մահաբեր հակամարտությանը:

2014 թվականից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայում ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել:

«Ես հասկանում եմ, որ թեպետ դուք այստեղ եք, բայց ձեր սիրտը ցավում է ձեր երկրի համար», - ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը և շարունակել․ - «Ես այստեղ եմ, որ ձեզ ասեմ՝ ես ձեզ մոտ եմ, ձեր սրտի մոտ եմ, ձեր աղոթքի մոտ եմ: Ես աղոթում եմ, որ հույսը չմարի ոչ մեկի սրտում, բայց նաև խիզախությունն առաջ տանի՝ ամեն ինչ նորից սկսելու համար: Ես աղոթում եմ Խաղաղության իշխանին, որ վերջ դնի պատերազմին, զենքին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG