Մատչելիության հղումներ

Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում
Ավտոմայրուղի Հայաստանում

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության (ԱԻՆ) համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում առկա է մառախուղ:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG