Մատչելիության հղումներ

Բանակի օրվա առթիվ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»


Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ըստ լրատվամիջոցի, Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG