Մատչելիության հղումներ

Հայ ժողովուրդը միշտ գրողից ավելին է պահանջել, քան գրականությունից․ Հովհաննես Երանյան


Հովհաննես Երանյան, արխիվ

Արձակագիր Հովհաննես Երանյանը ութ ժողովածուների, նաև մի քանի տասնյակ փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է: Նրա հրատարակած վերջին վեպի շնորհանդեսը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ Գրքի երևանյան առաջին փառատոնի շրջանակներում:

Նույն փառատոնի ընթացքում նրա դեռ չտպագրված վեպն արժանացավ երկրորդ մրցանակի, ասել է թե՝ այն կտպագրվի պետական աջակցությամբ: Մեր զրույցի ընթացքում արձակագիրը շեշտում էր․ «Վեպը, որը հրատարակվեց, կոչվում է մեղքի պարան: Մոտ 4 տարի աշխատել եմ, մինչև հիմա իմ գրած ամենածավալուն գիրքն է՝ մեր իրականության, մեր սպասումների, հզոր պետություն ունենալու մեր երազանքի մասին: Դրանում իրական մարդիկ են, իրական կերպարներ, որոնց կարող է՝ ճանաչեք: Նաև դրան զուգընթաց՝ երևակայական շերտ, միստիկ պատմություններ»:

Ինչ վերաբերում է փառատոնի շրջանակներում մրցույթում հաղթած՝ առաջիկայում հրատարակվելիք նոր վեպին, դրանում, արձակագրի խոսքով, պատմվում է ղարաբաղյան շարժման ընթացքում մի թատերախմբի հետ տեղի ունեցածի մասին: «Թատերախումբը հյուրախաղերի է գնացել շրջաններ՝ տեղյակ չլինելով, որ արդեն մի քանի օր է՝ սկսվել է ղարաբաղյան շարժումը․․․»,- ներկայացնում է հեղինակը:

Արձակագիր Հովհաննես Երանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG