Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ընդլայնման մասին


Վաշինգտոնն ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին պաշտոնական հայտարարությամբ Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել ուրբաթ երեկոյան:

Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ձեռնարկված գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցների գործողությունն այսուհետ կտարածվի ևս 21 ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների, ինչպես նաև 9 ընկերությունների վրա:

Պատժամիջոցների նոր ցանկում են հայտնվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, «Технопромэкспорт», «Силовые машины» ընկերությունները, երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի` «Сургутнефтегаз»-ի դուստր ձեռնարկություններից մի քանիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG