Մատչելիության հղումներ

Anadolu. «Սպիտակ տունը խոստացել է զենք չմատակարարել սիրիացի քրդերին »


Թուրք-սիրիական սահմանագծին, արխիվ
Թուրք-սիրիական սահմանագծին, արխիվ

«Սպիտակ Տունը խոստացել է այլևս [սիրիացի քրդերի շահերը ներկայացնող] «Ժողովրդական պաշտպանության ուժերին» սպառազինություն չմատակարարել»:

Թուրքական Anadolu գործակալության պնդմամբ` Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերն այս մասին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիլ Քալընի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Կողմերը նաև պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայում` հետագա թյուրիմացություններից խուսափելու համար»,- նշում է թուրքական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG