Մատչելիության հղումներ

Չեխիան նախագահ է ընտրում


Հունվարի 26-27-ին Չեխիայում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը: Թեկնածուները երկուսն են՝ Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը և գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Իրժի Դրահոշը: Զեմանը համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ, իսկ Դրահոշը՝ արևմտամետ: Սակայն փախստականներ ընդունելու հարցում երկուսի դիրքորոշումը կոշտ է: Նրանք չեն ընդունում փախստականներին եվրոպական երկրներում տեղաբաշխելու Բրյուսելի սահմանած քվոտաները:

Հունվարի 12-13-ին անցկացված առաջին փուլում Զեմանը ստացել էր ընտրողների ձայների 36,6 տոկոսը, Դրահոշը՝ 26,6 տոկոսը:

Չեխիայի նախագահի լիազորությունները սահմանափակ են: Խորհրդարանական կառավարում որդեգրած Չեխիան ղեկավարում է երկրի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG