Մատչելիության հղումներ

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, հունվարի 28-ին պաշտոնական այցով կմեկնի Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)։

Ըստ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական կայքէջի, պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը և Արմենուհի Կյուրեղյանը:

Այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի և Բրատիսլավայի ինքնավար երկրամասի նախագահ Յուրայ Դրոբայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG