Վրաստանի կառավարությունը կալանավորներին աշխատանքով ապահովելու հայեցակարգ է մշակել: Համապատասխան օրինագիծը նախատեսվում է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2018-ի գարնանային նստաշրջանի ընթացքում:
Քրեակատարողական հարցերով նախարարության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Դարախվելիձեն ասել է, որ դատապարտյալները հնարավորություն կունենան աշխատել մեկուսարանների տարածքում բացվող ձեռնարկություններում: Նրանք ոչ միայն աշխատավարձ կստանան, այլև աշխատանքային օրերին համապատասխան կկրճատվի նրանց պատժաչափը, նշել է նա:
Դարախվելիձեն ասել է, որ այդ հարցում Թբիլիսին ընդօրինակել է եվրոպական մի շարք երկրների փորձը: