Մատչելիության հղումներ

«Ազգ-բանակ», ի՞նչ է դա՝ սոսկ կարգախո՞ս, թե իրական ծրագիր, քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Արթուր Սաքունցը և Արթուր Եղիազարյանը «Ազատության» տաղավարում, 25-ը հունվարի, 2018 թ․

2016 թվականի հոկտեմբերին 29-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարին կից կոլեգիայի նիստին ներկայացրեց «Ազգ-բանակ» ծրագրի հիմնադրույթները։ Նա, մասնավորապես, նշեց. «Ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը հենց ինքը՝ ազգն է»:

Որքան էլ այդ բառակապակցութունը հաճախ է օգտագործվում ու քննարկվում, հանրությունն առայժմ չի տեսել «Ազգ-բանակի» հայեցակարգը։ Այն ամբողջական փաստաթղթի տեսքով գոյություն չունի, հետևաբար՝ դժվար է գնահատել, թե ինչ քայլերի հերթականություն է ենթադրում ծրագրի իրականացումը։ Սակայն, հրապարակված որոշ թեզերի շուրջ արդեն իսկ հանրության շրջանում քննարկումեր են ծավալվել:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշված թեզերի շուրջ իրենց նկատառումներն են հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG