Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հրավերով հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Խորհրդարանի հանրային կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակության կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը և Ռոմիկ Մանուկյանը։

Այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես կգա ելույթով:

Նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG