Մատչելիության հղումներ

Էրդողանը այցելել է «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, Հաթայ նահանգ, 25-ը հունվարի, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, Հաթայ նահանգ, 25-ը հունվարի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այցելել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում տեղակայված ռազմական շտաբը, որտեղից ղեկավարվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդական ջոկատների դեմ թուրքական բանակի ռազմական գործողությունները:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Էրդողանին ուղեկցել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, ցամաքային զորքերի հրամանատարը:

Էրդողանը զինծառայողների առաջ ելույթ է ունեցել, ասելով, թե Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող գործողության նպատակը Թուրքիայի ազգային անվտանգությունը ապահովելն է: Նա հայտարարել է, թե Աֆրինում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև նախանշված նպատակներին հասնելը: «Թուրքիան աշխարհի ոչ մի երկրի հանդեպ տարածքային պահանջ չունի: Աֆրինը կվերադարձվի այդ հողի իրական տերերին», - վստահեցրել է Էրդողանը:

Արդեն մեկ շաբաթ է՝ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին նահանգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG