Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը զգուշացրել է կինոթատրոններին՝ չցուցադրել «Ստալինի մահը»


Ռուսաստան - Մոսկվայի «Պիոներ» կինոթատրոնի տոմսարկղի մոտ, 25-ը հունվարի, 2018թ․
Ռուսաստան - Մոսկվայի «Պիոներ» կինոթատրոնի տոմսարկղի մոտ, 25-ը հունվարի, 2018թ․

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նախազգուշացրել է երկրում գործող կինոթատրոններին իրավական հետևանքների մասին, եթե շարունակեն ցուցադրել «Ստալինի մահը» բրիտանական կատակերգությունը:

Նախարարության հայտարարությունը հաջորդեց արգելված ֆիլմի ցուցադրմանը Մոսկվայի «Պիոներ» կինոթատրոնում:

Հունվարի 23-ին Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հետ կանչեց երկրում «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության համար տրված արտոնագիրը: Ֆիլմի ցուցադրումը առանց լիցենզիայի կարող է բերել մինչև 100 հազար ռուբլի (մոտ 1800 դոլար) տուգանքի: Երկրորդ խախտումը կարող է հանգեցնել կինոթատրոնի փակմանը:

Կատակերգությունը պատմում է, թե ինչպես են Ստալինի թիմակիցները առաջնորդի մահից հետո պայքարել հանուն իշխանության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG