Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի մարզասերները կարող են Փհենչանում պարզել Դաշնության դրոշը


Ռուսաստանցի երկրպագուն պարզել է երկրի դրոշը Միջազգային օլիմպիական կոմիտեի շենքի մոտ, արխիվ, Լոզան, Շվեյցարիա, 5 դեկտեմբերի, 2017թ.
Ռուսաստանցի երկրպագուն պարզել է երկրի դրոշը Միջազգային օլիմպիական կոմիտեի շենքի մոտ, արխիվ, Լոզան, Շվեյցարիա, 5 դեկտեմբերի, 2017թ.

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ ռուսաստանցի երկրպագուները կարող են Փհենչանում (Հարավային Կորեա) փետրվարին կայանալիք Ձմեռային օլիմպիադայի մրցումների ընթացքում պարզել ազգային դրոշը:

Միաժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեն նախազգուշացրել է, որ «կազմակերպված քաղաքական ակցիաների դեպքում կսահմանվեն նոր պատժամիջոցներ»:

ՄՕԿ-ը հայտնել է, որ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն տարածվում մարզասերների վրա: ՄՕԿ-ը հատուկ ընդգծել է, որ եթե մարզասերները խախտեն այդ պահանջը՝ ռուսաստանցի մարզիկներին թույլ չեն տա ազգային դրոշով մասնակցել Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը:

2017 թվականի դեկտեմբերին ՄՕԿ-ն արգելել է Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Ձմեռային օլիմպիադային, որոշումն ընդունվել է այդ երկրում խթանիչների համատարած կիրառման հարցով հետաքննության արդյունքների հիման վրա:

Խթանիչներ չօգտագործած մարզիկները կարող են անհատական կարգով մասնակցել օլիմպիադային՝ ՄՕԿ-ի դրոշի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG