Մատչելիության հղումներ

Ընտրությունների շրջանում Մոսկվայի ոստիկանները կոշտ են գործելու


Ռուսաստան - Ոստիկանները պարեկություն են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում, Մոսկվա, 18-ը հունվարի, 2018թ.
Ռուսաստան - Ոստիկանները պարեկություն են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում, Մոսկվա, 18-ը հունվարի, 2018թ.

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյն այսօր ՆԳՆ Մոսկվայի վարչության գլխավոր կոլեգիայի ընդարձակ նիստում հայտարարել է, որ իրավապահներն ամենակոշտ միջոցներով կանխելու են մայրաքաղաքում հնարավոր ապօրինի ցույցերը և թույլ չեն տա ապակայունացնել իրավիճակը:

«Մոսկվան միշտ ուշադրության կենտրոնում է, այստեղ են փորձում տարբեր գործողություններով իրենց վրա ուշադրություն հրավիրել նրանք, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը», - հայտարարել է Գորովոյը:

Նա նշել է, որ իրավապահները հարգում են օրինականության պայմաններում հավաքներ և երթեր կազմակերպելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, սակայն ապօրինի արարքներ չեն հանդուրժի:

Ենթադրվում է, որ Ռուսաստանի իրավապահներն առավել խիստ կլինեն մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG