Մատչելիության հղումներ

Թրամփը ժամանեց Շվեյցարիա


Ուղղաթիռներն ապահովում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռի վայէջքը, Ցյուրիխի օդանավակայան, Շվեյցարիա, 25-ը հունվարի, 2018թ.
Ուղղաթիռներն ապահովում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռի վայէջքը, Ցյուրիխի օդանավակայան, Շվեյցարիա, 25-ը հունվարի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ժամանել է Շվեյցարիա, որտեղ մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Թրամփն այսօր հանդիպելու է Մեծ Բրիտանիայի և Իսրայելի վարչապետներ Թերեզա Մեյի և Բենյամին Նեթանյահուի հետ:

Նախագահի տնտեսական հարցերով ավագ խորհրդական Գարի Քոնի փոխանցմամբ, Թրամփը կմասնակցի իր պատվին կազմակերպված մասնավոր դռնփակ ճաշկերույթին, որին ներկա կլինեն Միացյալ Նահանգներում գործող եվրոպական խոշոր ընկերությունների ղեկավարները:

Վաղը Թրամփը Դավոսի ֆորումում հանդես կգա ելույթով:

Երեկ Ցյուրիխում ավելի քան հազար մարդ մասնակցել է Թրամփի այցի դեմ բողոքի ցույցին, որի ընթացքում ակտիվիստները պարզել են «Ո՛չ բարի գալուստ Թրամփին» գրությամբ պաստառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG