Մատչելիության հղումներ

Թիլերսոնի և Լավրովի միջև հեռախոսազրույց է կայացել


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:

Երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում, Հյուսիսային Կորեայում և Ուկրաինայում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ մասնավորապես Ուկրաինայի մասով խոսվել է առաջիկայում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու մասին: Շեշտվել է, որ Ռուսաստանը պետք է արագացնի Մինսկի համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների իրագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG