Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին


«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին», - տեղեկացնում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG