Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր կին գործիչը


Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողճակատ»-ի փոխնախագահ Գյոզել Բայրամլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման կանխիկ գումարի մաքսանենգության մեղադրանքով: Հունվարի 23-ին, Ղազախի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12 հազար դոլար կանխիկ գումարը առանց հայտարարագրելու սահմանն անցկացնելու փորձի մեջ: Գյոզել Բայրամլին ձերբակալվել էր անցած տարվա մայիսին՝ Վրաստան-Ադրբեջան սահմանակետում, Ադրբեջան վերադառնալու ժամանակ:

Նրա փաստաբան Էլչին Սադիքովը դատավճիռը համարել է անօրինական և անհիմն, ասելով որ բողոքարկելու է այն:

Գյոզել Բայրամլին պնդել է, որ թղթադրամները դրել են իր ուղեբեռի մեջ՝ իրեն ձերբակալելու նպատակով: Նա ասել է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական է, սակայն, ըստ Contact. az կայքի՝ դատավորը չի թույլատրել, որ նա ավարտի վերջին խոսքը ու անցել է դատավճռի հրապարակմանը:

Տեղի իրավապաշտպան խմբերը Գյոզել Բայրամլիին համարում են քաղբանտարկյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG