«Մենք փորձում ենք մեր հյուսիսային հարևանին՝ Ռուսաստանին ցույց տալ, որ Արևմուտքին մաս կազմելու Վրաստանի քաղաքականությունը ուղղված չէ մեր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ», - ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Դավոսում մասնակցելով "Strategic outlook: Eurasia" կլոր սեղանի քննարկումներին:
Կվիրիկաշվիլին նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը Վրաստանի ժողովրդի ինքնիշխան իրավունքն է: