Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հարձակման է ենթարկվել երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպությունը


Աֆղանստան - Ոստիկանությունը դեպքի վայրում, Ջալալաբադ, 24-ը հունվարի, 2018թ․

Աֆղանստանի պաշտոնյաները հայտնում են, որ հունվարի 24-ին Ջալալաբադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչը ականապատված ավտոմեքենա է պայթեցրել Save the Children միջազգային կազմակերպության գրասենյակի մոտ: Պայթեցումից հետո զինված մարդիկ ներխուժել են համալիր: Տեղի ոստիկանապետը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ համալիրը զինյալներից ազատելու գործողությունը ընթացքի մեջ է: Հաղորդվում է առնվազն 11 մարդու վիրավորվելու մասին:

«Թալիբան» շարժման մամլո խոսնակը հերքել է իրենց առնչությունը այդ հարձակմանը:

Հունվարի 20-ին թալիբները Քաբուլում հարձակվել էին միջազգային հյուրանոցի վրա, ինչի հետևանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում՝ 14 օտարերկրացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG