Մատչելիության հղումներ

Պայթյուններ Բենգազիում․ առնվազն 27 զոհ, 42 վիրավոր


Պայթյուն, արխիվ
Պայթյուն, արխիվ

Առնվազն 27 մարդ մահացել է, 42-ը՝ վիրավորվել երեկ Լիբիայի Բենգազի քաղաքում երկու պայթյունների հետևանքով:

Ականատեսների վկայությամբ՝ մեքենայի մեջ տեղադրված առաջին պայթուցիկը գործել է, երբ հավատացյալները դուրս էին գալիս տեղի մզկիթից, երկրորդը՝ մոտ 30 րոպե անց, երբ փրկարարները և տեղացիները օգնում էին առաջին պայթյունից տուժածներին:

Որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG