Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը թշնամական գործողություններ կսկսի ավելի վաղ, քան մենք կարծում ենք»


Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, թե Ռուսաստանն է իր երկրի ու ողջ ՆԱՏՕ-ի թիվ մեկ սպառնալիքը: Լոնդոնում Պաշտպանական հետազոտությունների Թագավորական ակադեմիայում ներկայացրած զեկույցում գեներալ Նիկ Քարտերը պնդել է՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակազդեցությունն այժմ ամենամեծն ու պայթյունավտանգն է՝ սառը պատերազմից ի վեր:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը թշնամական գործողություններ կսկսի ավելի վաղ, քան մենք կարծում ենք, և մինչ մենք կանեինք, եթե լինեինք նույն իրավիճակում: Հավանական է, որ նրանք քայլեր կձեռնարկեն, որոնց վրա չի տարածվի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, ըստ որի՝ կազմակերպության անդամներից որևէ մեկի դեմ ագրեսիան դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ: Այս՝ բաժանիր և տիրիր սկզբունքը սպառնում է վտանգի տակ դնել մեր պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող ողջ համակարգը», - ասել է Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG