Մատչելիության հղումներ

Վրաստանը ստացել է ամերիկյան Javelin հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը


Javelin հրթիռային համակարգ, արխիվ
Javelin հրթիռային համակարգ, արխիվ

Վրաստանը ստացել է ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային դյուրակիր համալիրների առաջին խմբաքանակը, այսօր ասել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ Միացյալ Նահանգների դեսպան Իան Քելիի հետ հանդիպումից հետո:

Նախարարը տեղեկացրել է՝ զինամթերքն արդեն Վրաստանում է, ապահով վայրում, վրացի զինվորականներն էլ յուրացնում են կիրառման ձևերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զենքի այս մատակարարումների դիմաց Վրաստանը Նահանգներին վճարելու է 75 միլիոն դոլար:

Վրացական կողմը պնդում է, թե համալիրներն օգտագործվելու են բացառապես պաշտպանական նպատակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG