Մատչելիության հղումներ

Մարտին Երևանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ArmHiTech-2016 ցուցահանդես, Երևան, 15-ը հոկտեմբերի, 2016թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ArmHiTech-2016 ցուցահանդես, Երևան, 15-ը հոկտեմբերի, 2016թ․

Մարտին «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպում են Հայաստանի պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերությունը:

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են նաև 2017 թվականին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները, ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG