Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել են գնաճի թեմայով լսումները


ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը խորհրդարանական լսումների ժամանակ, Երևան, 23-ը հունվարի, 2018թ․
ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը խորհրդարանական լսումների ժամանակ, Երևան, 23-ը հունվարի, 2018թ․

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումները։

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ հիմնական գնաճը տեղի է ունեցել 2017 թվականի վերջին՝ չորրորդ եռամսյակում, և որ միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքի «կուտակային գնաճը կազմել է 10.3 տոկոս»։

«2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5 տոկոս, այսինքն՝ արձանագրվել է մեկուկես տոկոս գնաճ։ 2017 հունվար-դեկտեմբերը, 2016 թվականի հունվար-դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 1 տոկոս՝ հավելաճը, այդ թվում՝ սպառման ապրանքներն աճել են 2.1 տոկոսով, դրանցից սննդամթերք և ոչ-ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 4.1 տոկոսով, ալկոհոլային խմիչք և ծխախոտ ապրանքախմբում արձանագրվել է 3.2 տոկոսի գնաճ, ոչ-պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 98.2 տոկոս, այսինքն՝ նվազում 1.8 տոկոսի չափով։ Ծառայությունների սակագների ինդեքսը կազմել է 98.7 տոկոս։ Նույն 2017 թվականի դեկտեմբերին 2016-ի դեկտեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 2.6 տոկոս, այդ թվում՝ սպառման ապրանքների գների ինդեքսն աճել է 4.2 տոկոսով, այդ թվում՝ սննդամթերք և ոչ-ալկոհոլային խմիչք ապրանքախմբում աճը կազմել է 5.5 տոկոս, ալկոհոլային խմիչք և ծխախոտ ապրանքախմբում աճը կազմել է 4 տոկոս, ոչ-պարենային ապրանքներ ապրանքախմբում աճը կազմել է 1.7 տոկոս, իսկ ծառայությունների սակագների գծով արձանագրվել է նվազում 0.5 տոկոսի չափով։ Գերազանցապես այդ աճերը 2017 թվականի տարեվերջին արձանագրված տեղի են ունեցել 2017-ի 4-րդ եռամսյակի ընթացքում։ Այսպես՝ միայն չորրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 4.4 տոկոս, այդ թվում՝ միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքի կուտակային գնաճը կազմել է 10.3 տոկոս, այդ թվում՝ սննդամթերք և ոչ-ալկոհոլային խմբով, այսինքն՝ ներառյալ սննդամթերքը և ոչ-ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 9.3 տոկոս, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ ապրանքախմբում գնաճը կազմել է 1 տոկոս», - ասաց Մնացականյանը։

Ըստ ԱՎԾ ղեկավարի, 2018-ի հունվարի ցուցանիշները կամփոփվեն և կհրապարակվեն փետրվարի 5-ին։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG