Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ընդունվեց կառավարության ժամանակավոր ֆինանսավորման փաստաթուղթը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները երեկ կողմ են քվեարկել կարճաժամկետ փաստաթղթին, որը կֆինանսավորի դաշնային կառավարությունը մինչև փետրվարի 8-ը, վերջ դնելով կառավարության գործունեության՝ երեք օր շարունակված ֆորմալ կանգին (shutdown): Կոնգրեսի հավանությանն արժանանալուց կարճ ժամանակ անց՝ այսօր, փաստաթուղթը ստորագրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

«Ես ուրախ եմ, որ Կոնգրեսում դեմոկրատները ուշքի եկան», - ասել է Թրամփը ստորագրման ժամանակ:

Հանրապետականներն ու դեմոկրատները Սենատում չեն կարողանում համաձայնության գալ պետական բյուջեի նախագծի մի քանի դրույթների վերաբերյալ՝ ներառյալ ներգաղթին վերաբերող հարցերը։ Դեմոկրատները համաձայնել են կողմ քվեարկել կառավարությանը ժամանակավոր միջոցների հատկացմանը միգրացիոն բարեփոխումների վերաբերյալ հետագա բանակցությունների պայմանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG