Մատչելիության հղումներ

Արձանագրվել է թանկացումների նոր ալիք, «Տեսակետների խաչմերուկում» պարզաբանումներ է ներկայացնում ՏՄՊՊՀ նախագահը


Արտակ Շաբոյանը «Ազատության» տաղավարում, 22-ը հունվարի, 2018 թ․

Հունվարի 20-ին բենզինի և դիզվառելիքի շուկայում արձանագրվել են նոր թանկացումներ: Regular տեսակի բենզինը, որն անցած տարի վաճառվում էր [1 լիտրը] 390 դրամով, այժմ կարելի է գնել 440 դրամով, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 450 դրամի։

Փորձագետները նկատում են՝ հազիվ թե նախկինում ներմուծված ամբողջ բենզինն արդեն սպառվել է, և բոլոր մատակարարները ստիպված են եղել հունվարի 1-ին նոր խմբաքանակ ներմուծել՝ մաքսազերծելով արդեն նոր դրույքաչափերով։ Ըստ դիտորդների՝ որևէ կասկած չկա, որ ինչպես մինչ այդ, այնպես էլ հունվարի 1-ից հետո մատակարարներն իրացնում են նախկինում ներմուծված բենզինը, որի ակցիզային հարկը տոննայի դիմաց կազմում էր ոչ թե 40 հազար, այլ 25 հազար դրամ։

Այս ամիս ավելի վաղ Սերժ Սարգսյանը Կառավարությանը հանձնարարել էր առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների հետևանքով թանկացել են:

Այս հարցերի շուրջ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում իր պարզաբանումներն է ներկայացնում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ի դեպ, ըստ վերջինիս, շաքարի շուկայում այսօր գործում են ավելի քան 50, իսկ բանանի շուկայում՝ ավելի քան 40 ներկրողներ: Այդուհանդերձ, Շաբոյանի խոսքով՝ շաքարի ներկրման ոլորտում գերիշխող է մնում «Ալեքս Գրիգ» ընկերությունը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG