Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Shut down-ն է. կառավարությունը չի ֆինանսավորվում, փակված են գերատեսչությունները, աշխատակիցները չեն վարձատրվում, դաշնային ծառայությունները չեն գործում, բացառությամբ՝ կենսաապահովման առաջին անհրաժեշտության և անվտանգության ծառայությունների։ Պատճառը օդում կախված բյուջեի նախագիծն է։

Ուրբաթ օրը Սենատը չհաստատեց բյուջեի նախագիծը, որի պատճառով սկսվեց Shut down-ը։ Փող չկա, ֆինանսական բնույթի օրինագծերը Սենատում ընդունվելու համար 60 կողմ ձայն է անհրաժեշտ, սակայն բյուջեի օրինագծին կողմ էր քվեարկել 51 սենատոր։

Հանրապետականները և դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ հիմնականում միգրանտներին առնչվող հարցի շուրջ։

Դեմոկրատները պնդում են, որ պետք է պաշտպանել միգրանտներին, որոնք Միացյալ Նահանգներ են տեղափոխվել մանուկ հասակում։ Խոսքը մոտավորապես 700 հազար մարդու արտաքսելու վտանգից պաշտպանելն է։

Բարաք Օբամայի օրոք, հատուկ ծրագիր էր ընդունվել, որն Ամերիկայում մեծացած մարդկանց պաշտպանում է արտաքսման վտանգից։

Սպիտակ տունը միգրանտներին վերաբերող հարցերում զիջումների չի գնում։ Սենատում Հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելն առաջարկել է հարցին ավելի լայն մոտենալ՝ անդրադառնալով սահմանների պաշտպանության խնդրին և հարակից այլ հարցերի։

Վերջին 25 տարվա մեջ սա չորրորդ Shut down-ն։ Այս պայմաններում կառավարության գործունեությունը սահմանափակվում է։

Այսօր Կոնգրեսում քվեարկության է դրվելու ժամանակավոր ֆինանսավորում ապահովելու հարցը։ Սրա նպատակը, մինչև բյուջեի ընդունումը, կառավարությանը ժամանակավոր միջոցներ տրամադրելն է՝ նորմալ աշխատանքն ապահովելու համար։ Այս օրինագծին և՛ս դեմոկրատները անհամաձայնություն էին հայտնել՝ պնդելով իրենց պահանջները։

Նախատեսվում էր երկուշաբթի առավոտյան այն դնել քվեարկության, բայց հետաձգվեց՝ հույս ունենալով, որ դեմոկրատները և հանրապետականները լեզու կգտնեն։ Օրինագիծը քվեարկության կդրվի այսօր ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG