Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Միքելե Նիկոլետին


Միքելե Նիկոլետի, արխիվ

Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել իտալացի խորհրդարանական Միքելե Նիկոլետին:

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ընտրություններն անցկացվել են Ստրասբուրգում մեկնարկած հունվարյան նստաշրջանում, առաջադրված էր միայն Նիկոլետիի թեկնածությունը:

Նիկոլետին ԵԽԽՎ 31-րդ նախագահն է 1949 թվականից սկսած և երկրորդ իտալացին, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:

ԵԽԽՎ նախագահը ընտրվում է մեկ տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ:

Հիշեցնենք, անցած տարվա հոկտեմբերին Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո Վեհաժողովի ժամանակավոր նախագահ էր ընտրվել Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսը, ով այսօր լիազորությունները փոխանցել է Միքելե Նիկոլետիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG