Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահ. «Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում գտնվելը ինձ համար մեծ պատիվ է»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, Երուսաղեմ, 22-ը հունվարի, 2018թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, Երուսաղեմ, 22-ը հունվարի, 2018թ․

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը մերձավորարևելյան այցի շրջանակում այսօր ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների մեկնարկին Փենսը մեկ անգամ ևս վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի այն տեսակետը, որի համաձայն՝ Երուսաղեմը ճանաչվում է որպես Իսրայելի մայրաքաղաք:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ` Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում: Նախագահի պատմական որոշումից հետո Իսրայել ժամանելը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկում ծավալելը ինձ համար իրոք մեծ պատիվ է: Նախագահ Թրամփը վստահեցնում էր, որ իր պատմական որոշումից հետո հնարավոր է լինելու Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև անկեղծ բանակցություններ սկսել այն հարցերի շուրջ, որոնք հնարավոր է լուծել», - հայտարարում էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG