Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայող է զոհվել՝ «դժբախտ պատահարի հետևանքով»


Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե «ուսումնական կենտրոններից մեկում պարապմունքների անցկացման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով» զոհվել է զինծառայող Ռահիմ Ալիևը:

Միաժամանակ, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևը երեկ հուղարկավորվել է զինվորական արարողակարգով:

Զինծառայողի մահվան փաստով զինդատախազությունը քննություն է իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG