Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պատրաստած զեկույցում ասված է, որ մարտի դաշտում բրիտանական ռազմուժը դժվարությամբ կկարողանա հասնել ռուսաստանյան զինված ուժերին:
Գլխավոր շտաբի պետ Նիք Քարթերի ելույթը հաստատված է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնի կողմից, և նախատեսված է, որ Քարթերը այդ ելույթով հանդես կգա այսօր՝ Royal United Services Institute-ում:
Ելույթը նաև նախազգուշացնում է, որ անհրաժեշտ հատկացումներ չկատարելու դեպքում բրիտանական զինուժը կարող է առաջիկայում զիջել հնարավոր թշնամիների ռազմական ուժերին: